«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Կոլոպրոկտոլոգիայի կլինիկայի բժիշկներ Ալեքսանդր Աբրահամյանը, Արթուր Ղարագուլյանը և Կարինե Ավանեսյանը Հունաստանում մասնակցել են Կոլոպրոկտոլոգիայի եվրոպական ասոցիացիայի տարեկան 19-րդ գիտաժողովին։
Գիտաժողովին քննարկվում էին պրոկտոլոգիական հիվանդությունների բուժման նորագույն մեթոդները և ժամանակակից գործելակարգերը։
Մասնակցում էր ավելի քան 600 կոլոպրոկտոլոգ հիմնականում եվրոպական տարբեր երկրներից։ Եռօրյա միջոցառման զեկուցողները առաջատար կլինիկաների մասնագետներ էին, որոնք անդրադառնում էին տեսական և գործնական հարցերի, քննարկում էին յուրահատուկ կլինիկական դեպքերը։
Կոնֆերանսը ինտերակտիվ էր, մասնակիցները հնարավորություն ունեին հարցեր հղելու, քննարկումների մասնակցելու։Կից գործում էր նաև մասնագիտացված գործիքների և սարքավորումների expo՝ training-ի հնարավորությամբ։ Համալսարանական հիվանդանոցի մասնագետները նշում են, որ սա ևս մեկ հնարավորություն էր խորացնելու գիտելիքը, նորարություններին ծանոթանալու, համագործակցությունը ընդլայնելու։
.png)